Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊՈԱԿ-ում ՎԵՐՍԿՍՎԵԼ Է 2018թ. ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՏԻԿ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ
2018 թվականի առաջին եռամսյակում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել գիտագործնական սեմինար՝ «ՃՏՊ հետևանքով տրանսպորտային միջոցների վնասի չափի որոշման առանձնահատկությունները» թեմայով: Տվյալ սեմինարը կազմակերպվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների ու գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժինները: Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել կազմակերպության տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը, որից հետո սեմինարին որպես զեկուցող հանդես է եկել կազմակերպության ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ռուբեն Աղայանը:
Կարևոր է ընդգծել, որ սեմինարին մասնակցել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մի շարք ստորաբաժանումների առաջատար փորձագետներ, ինչպես նաև հրավիրված են եղել և մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Հայասատանի Հանրապետությունում ԱՊՊԱ ոլորտում աշխատող տարբեր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռուբեն Աղայանի կողմից ներկայացվող զեկույցում ընդգծել է այն առանձնահատկությունները, որոնք հիմնականում վերաբերում են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կատարված ավտոտրանսպորտային միջոցների վնասի չափի որոշման առանձնահատկություններին, գնահատման մեթոդաբանությանը, որոնք կիրառվում են դատական ավտոտրանսպորտային փորձաքննության ընթացքում վնասի չափի որոշման համար: Ներկայացվել է ԱՊՊԱ RL1-001 կանոններում նշված մեթոդաբանությունների տարբերությունները, որոնք կիրառվում են ԱՊՊԱ ոլորտում տրանսպորտային միջոցների վնասի չափը որոշելու համար: Նշվել է նաև, որ առկա մեթոդաբանությունների տարբերությունների արդյունքում, առաջանում է խնդիրներ, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների նմանատիպ վնասվածքների դեպքում վնասի չափի որոշման արժեքները ստացվում են տարբեր մեծություններով:
Սեմինարի ընթացքում Ռ.Աղայանը ներկայացրել է նաև տրանսպորտային միջոցի վնասի վերականգնման արժեքի և պատճառված վնասի արժեքի տարբերությունները, այնուհետև մեկնաբանվել է թե երբ են դրանք տարբերվում և երբ են համընկնում։ Մանրամասն ներկայացվել է ապրանքային արժեքի կորստի որոշման մեթոդաբանությունը, գրեթե նոր կամ ոչ էական մաշվածությամբ տրանսպորտային միջոցների վնասի չափը հիմնավորելու և դրա փոխհատուցման ինստիտուտի կայացման ու հետագա զարգացման անհրա¬ժեշտությունը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են ԱՊՊԱ պատահարների վնասի չափի որոշման Կանոններում նշված «Տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հաշվարկում կիրառվող մաշվածության տոկոսները՝ ըստ տրանսպորտային միջոցի տարիքի և վազքի մեծության», որոնք նշված են ԱՊՊԱ RL1-001 կանոնների 2-րդ և 3-րդ աղյուսակներում: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ տվյալ աղյուսակներում նշված չեն, թե ինչ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար է մաշվածության տոկոսային մեծությունները կիրառելի, ինչը հետևաբար երկակի մեկնաբանության խնդիր է առաջացնում: Մասնավորապես հարց է առաջ քաշվել, թե կարելի է արդյոք նույն մաշվածության տոկոսը կիրառել տարբեր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Ներկայացվել է նաև, որ ներկայումս այն կիրառվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից որակավորված և գրանցված պայմանագրի հիման վրա գործող փորձագետների կողմից գործնականում, այսինքն մաշվածության միևնույն տոկոսները կիրառվում են տարբեր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների նորոգման աշխատանքների արժեքները հաշվարկելիս: Ուստի ավտո¬տրանսպորտային միջոցների տեսակով պայմանավորված, մաշվածության տոկոսները տարբեր են:
Ռուբեն Աղայանի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ավտոտրանսպորտային միջոցների մնացորդային արժեքի /պիտանի մասերի/ որոշման խնդրին: Նշվել է, որ ավտոտրանսպորտային միջոցների պիտանի մնացած մասերի՝ հանգույցի, ագրեգատի արժեքի տեսակարար կշռի չափը, ԱՊՊԱ կանոնների 4-րդ աղյուսակում նշված արժեքների առավելագույն շեմի շրջանակներում, վնասվածության աստիճանից ելնելով՝ ինքնուրույնաբար որոշվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կողմից որակավորված և գրանցված պայմանագրի հիման վրա գործող այն փորձագետը, որն ունի ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասի գնահատման իրավունք: Ավելացնենք, որ սեմինարը տեղի է ունեցել գործնական մթնոլորտում, որի ընթացքում վերլուծվել են մի շարք փոխկապակցված հարցեր և տրվել պարզաբանումներ: Սեմինարի ավարտին մասնակիցների կողմից նշվել է, որ անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան առաջարկներ և ներկայացնել պետական մարմիների՝ նշված խնդիրների համարժեք լուծումների տալու համար:
28 Դեկտեմբեր 2016